National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.10.2022
Մեր ինքնիշխան տարածքում որեւէ օտար զինվորի ներկայությունը երբեւիցե չի հանդուրժվելու, եւ նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից. Անդրանիկ Քոչարյան
1 / 6

Մեկ տարի է անցել եռակողմ ձեւաչափով հանդիպումից, եւ կարծում եմ` ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա: Հայկական կողմի օրակարգում է լինելու վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, ադրբեջանական վերջին ագրեսիայի եւ դրա հետեւանքների վերաբերյալ հարցերի պարզաբանումը: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 27-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանն ինչպիսի օրակարգով է մասնակցելու Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը:

Պատգամավորը հավելել է, որ հանդիպումից հայկական կողմի ակնկալիքն է լինելու նաեւ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունը: Անդրադառնալով Հայաստանից Ադրբեջանի զորքերի դուրսբերմանը` Սարգիս Խանդանյանը նշել է, որ դա ՀՀ օրակարգն է ցանկացած հարթակում:

Ըստ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի` ադրբեջանական զորքերի դուրսբերումը ոչ թե պահանջ է, այլ անհրաժեշտություն: «Մեր ինքնիշխան տարածքում որեւէ օտար զինվորի ներկայությունը երբեւիցե չի հանդուրժվելու, եւ նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից»,- ընդգծել է պատգամավորը:

«Մենք բոլոր հարթակներում ներկայացնում ենք հայկական կողմի պահանջը. այդ պահանջը շատ հասցեական ներկայացնում են նաեւ մեր միջազգային գործընկերները, եւ մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազաքաղաքական ղեկավարությունը, վերջիվերջո, զորքերը հետ կքաշի ելման դիրքեր»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները խորհրդարանական ճեպազրույցները սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով` հոկտեմբերի 27-ի շարունակաբար չբացահայտված լինելը հնարավորություն չի տալիս կառուցելու ներքին համերաշխություն մեր երկրում: «Օրվա խորհրդին համահունչ խնդրում եմ գլխավոր նոր դատախազից հետեւողական լինել 27-ի բացահայտմանն առնչվող բոլոր խնդիրների հարցում: Նույնիսկ այս պահին կա հնարավորություն 27-ի ամբողջական բացահայտման համար»,- ասել է պատգամավորը եւ հավելել, որ շատ կարեւոր վկաներ մահացել են, բայց կան դրա բացահայտմանը հասնելու հեռանկարներ:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am